Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիան նախատեսում է սկսել «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքները։ Այս մասին նա ասել է Ստամբուլի տեխնիկական համալսարանում գրում է «Առավոտը» Miliyet-ի վրա հղումով։
«Զանգեզուրի միջանցքը» կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով կամ Իրանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչուով և Կարսով և կմիանա Բաքու-Թբիլիսի գծին։ Փաստորեն, այն նաև որոշակի առումով կմիանա մեր երկրի երկաթուղային ցանցին։ Այդ ուղղությամբ շինարարական աշխատանքներն ադրբեջանական կողմում շարունակվում են», – ասել է նա։
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի անհիմն պահանջներից մեկը։ Ադրբեջանը պնդում է, որ պետք է Սյունիքի տարածքով կապ հաստատի Նախիջևանի հետ՝ առանց մաքսային և սահմանային հսկողության։ Երևանը հակադարձում է, որ հաղորդակցային ուղին կարող է գործել միայն ՀՀ ինքնիշխանության ներքո։