Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում Վրաստանի հավաքականի հետ հանդիպումներին։
Մարտի 16–ին հավաքին մասնակցել է 14 ֆուտբոլիստ, հետագայում նրանց են միանալու նաև կմիանան դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ինչպես նաև Նաիր Տիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Մարտի 17-ին թիմին կմիանան Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը։ Մարտի 18-ին հավաքականին կմիանան նաև Գեորգի Հարությունյանն ու Վահան Բիչախչյանը։
Հավաքն ու առաջիկա հանդիպումները լինելու են ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի առաջին փորձությունը թիմի ղեկին
Հայաստանի հավաքականը մարտի 20-ին և 23-ին Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ։ Այս զույգի հաղթողը կշարունակի պայքարը Ազգերի լիգայի ավելի բարձր՝ B դիվիզիոնում։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում, իսկ պատասխան խաղը՝ Թբիլիսիում։
Փետրվարի 17-ին հայտարարվել էր, որ Նիդերլանդների «Այաքսի» և Հունաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ստանձնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։