«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականին դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան հանդես է եկել հաջակցություն շինծու գործով Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Նա տեսաուղերձ է հրապարակել X-ի իր միկրոբլոգում և գրառում արել՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել անհապաղ։
Նա կեղծ և անհեթեթ է անվանել Վարդանյանի դեմ առաջ քաշված մեղադրանքները
«Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ երկար տարիներ։ Ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները կեղծ են և անհեթեթ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի՝ ապահովելու նրա և Ադրբեջանում անարդարացիորեն պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը», - գրել է Քաթինան։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:
Ռուբեն Վարդանյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկն է։