Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրնանին։ Կողմերը քննարկել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն։
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հնարավորություններին։