Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Wizz Air ավիաընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, այնպես էլ Գյումրիի վերանորոգված օդանավակայանի միջոցով։
Հանդիպմանը փոխվարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ նշելով դրա դերը զբոսաշրջության զարգացման ու մարդկանց տեղաշարժի ակտիվացման տեսանկյունից, հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
ՀունգարականWizz Air–ը բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է, որը մատչելի գներով ուղևորաթռիչքներ է իրականացնում եվրոպական մի շարք ուղղություններով։