18 մարտի 2025 - 11:12 AMT
ՔՊ-ն հայտարարագրել է անդամավճարները, նվիրատվությունները և պետական աջակցությունը

Մայիսի 30-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու քաղաքապետի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։

Առաջին համարի ներքո հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ֆինանսական տվյալները։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն Գյումրիում որևէ անշարժ գույք չի հայտարարագրել՝ նշելով միայն 1 մլն 1 հազար դրամ գումար, ինչպես նաև եկամուտների աղբյուրները։

Կուսակցությունը հայտարարագրել է 104 մլն 313 հազար դրամ անդամավճար, 159 մլն 462 հազար դրամ և 10 984 դոլար նվիրատվություն, 200 մլն 966 հազար դրամ պետական աջակցություն, ինչպես նաև 4 մլն 656 հազար դրամ՝ շարժական գույքի վաճառքից ստացված եկամուտ։

Նշվում է, որ ՔՊ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ամենահարուստ կուսակցությունն է, սակայն նրա նվիրատուների անունները չեն հրապարակվել։

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 3-ը դաշինք է, իսկ 6-ը՝ կուսակցություն՝ ընդհանուր առմամաբ 372 անդամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ին անցկացված նիստի ընթացքում վիճակահանությամբ որոշել է մարտի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։