18 մարտի 2025 - 12:02 AMT
Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշում 36–րդն է՝ նա առաջադիմել է 3 կետով

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դիրքային առաջընթաց է ունեցել Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հրապարակած նոր վարկանիշային աղյուսակում։ Նա բարձրացել է երեք կետով և այժմ զբաղեցնում է 36-րդ տեղը։

Տղամարդկանց վարկանիշային ցանկում ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 23-րդ հորիզոնականում է։

Մարտի սկզբին Ավանեսյանն առաջին անգամ ընդգրկվել էր դասակարգման լավագույն 40 խաղացողների թվում՝ գրավելով 39-րդ տեղը։ 2024 թվականի օգոստոսից Էլինա Ավանեսյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։