20 մարտի 2025 - 14:49 AMT
Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների թվում 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում։ Հինգ տուրից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 4.5 միավոր՝ զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը նույնպես հաջող հանդես են գալիս՝ իրենց ակտիվում ունենալով 4 միավոր, հայտնում է Panorama.am-ը։

Հաջորդ տուրը նախատեսված է մարտի 20-ին՝ ժամը 17:00-ին՝ Երևանի ժամանակով։