Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն ժամանել է Հայաստան, որտեղ երկու թիմերի միջև կայանալիք հանդիպումներից հետո կորոշվի «Միացյալ լիգայի» B դիվիզիոնի ապագա մասնակիցը, գրում է jnews.ge-ն։
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, որը նախատեսված է 14,403 հանդիսատեսի համար։ Պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։
BusinessPressNews-ը փորձել է պարզել Հայաստանի և Վրաստանի հավաքականների ընդհանուր արժեքը և երկու թիմերի ամենաթանկ ֆուտբոլիստներին։
Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ Վրաստանի հավաքականի ներկայիս շուկայական արժեքը գնահատվում է 191,88 մլն եվրո, մինչդեռ Հայաստանի ազգային հավաքականինը՝ 20,68 մլն եվրո, ինչը գրեթե 9 անգամ պակաս է։
Ամենաթանկ ֆուտբոլիստների համեմատությունը նույնպես զգալի տարբերություն է ցույց տալիս։ Վրաստանի ամենաբարձր արժեք ունեցող խաղացողը գնահատվում է 85 մլն եվրո, իսկ Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը՝ 6 մլն եվրո։
Վրաստանի հավաքականի 5 ամենաթանկ ֆուտբոլիստները՝
Հայաստանի հավաքականի 5 ամենաթանկ ֆուտբոլիստները՝