21 մարտի 2025 - 10:12 AMT
3․7 մագնիտուդով երկրաշարժ` Սպիտակից 8 կմ հեռավորությամբ

Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) գրանցվել է 3․7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ։

էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երկրաշարժը տարբեր ուժգնությամբ զգացվել է մի քանի մարզում՝ Լոռու՝ 4 բալ, Շիրակում՝ 3-4, իսկ Արագածոտնում՝ 2-3 բալ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով։