21 մարտի 2025 - 12:05 AMT
ՀՀ–ն և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել ՖԻՖԱ՝ Մ20 աշխարհի 2029-ի առաջնության անցկացման համար

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029-ի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- ասված է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։