21 մարտի 2025 - 13:15 AMT
«Ազիմուտը» ժամանակավոր կավելացնի թռիչքների քանակը Սոչիից Երևան

«Ազիմուտ» ավիաընկերությունը ապրիլի սկզբից սկսում է լրացուցիչ թռիչքներ իրականացնել Սոչիից Երևան՝ մինչև մայիսի վերջ, հայտնում են ավիափոխադրողի մամուլի ծառայությունից։

Լրացուցիչ թռիչքները կսկսվեն ապրիլի 3-ից։ Դրանք կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հայտնում է «Վեստի Կավկազա»–ն։

Մեկնումը Սոչիից 17:00-ին է, իսկ Երևան ժամանումը 19:20-ին։ Որոշ դեպքերում թռիչքի և ժամանումների ժամանակները կարող են փոխվել։