21 մարտի 2025 - 14:11 AMT
Թեկնածու Գրիգորյան․ Գյումրիում ամենավատը ՔՊ կուսակցության վիճակն է

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն ասել է, որ յուրաքանչյուր ոք, ով շրջել է Գյումրիում և շփվել բնակիչների հետ, կարող է համոզվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ հասարակական աջակցություն չունի։

Նրա խոսքով՝ իշխանական թիմը փորձում է կիրառել որոշ տեխնոլոգիաներ՝ ստեղծելով պատրանք, թե իբր իրենք ունեն ամուր դիրքեր, հայտնում է Panorama.am-ը։

«Այսօր Գյումրիում ամենավատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վիճակն է։ Մի քանի օր է մնացել տեսնենք, թե իշխանությունները ինչ կվերցնեն Գյումրիում, բայց քաղաքապետի պաշտոնը հաստատ չեն կարողանալու վերցնեն»,-հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածուն։

Նրա խոսքով՝ իշխանական թիմը փորձում է կիրառել որոշ տեխնոլոգիաներ՝ ստեղծելով պատրանք, թե իբր իրենք ունեն ամուր դիրքեր։

Գյումրիի ավագանու ընտրություններն անցկացվելու են մարտի 30–ին։