21 մարտի 2025 - 14:45 AMT
Երթևեկության փոփոխություն` Իսահակյան-Թամանյան խաչմերուկում

Մարտի 22-ից մայրաքաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման մեջ փոփոխություններ են իրականացվելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, նշված հատվածում մինչ այժմ ժամանակավորապես փակված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշաններն ու 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11:00−24:00)» ցուցանակները վերականգնվելու են՝ դրանց ծածկոցները կհեռացվեն։