21 մարտի 2025 - 15:04 AMT
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, որոշ շրջաններում՝ առատ

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին, հատկապես մարտի 21-22-ին, տեղումներ են սպասվում տարածքի մեծ մասում, իսկ 23-ին՝ միայն որոշ շրջաններում։ Լեռնային գոտիներում և մասնավորապես գիշերային ժամերին տեղումները ձյան տեսքով կլինեն, առանձին շրջաններում՝ բավականին ինտենսիվ։

Մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամու ուղղությունը հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սակայն մարտի 21-ին կանխատեսվել է ուժգնացում որոշ հատվածներում՝ հասնելով մինչև 15-19 մ/վ-ի։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մարտի 21-22-ը հնարավոր է անձրևային եղանակ՝ ամպրոպի հավանականությամբ։ Մարտի 23-25-ին մայրաքաղաքում սպասվում է չոր եղանակ։

Մարտի 21-ի ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը հասել է +11...+13 աստիճանի, իսկ երեկոյան՝ կնվազի մինչև +4...+6։