Թուրքիայի Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլում Վահագն Դավթյանը դուրս է եկել օղակների վարժության եզրափակիչ։
Նրա վաստակած 14,000 միավորն ապահովել է հաջորդ փուլ անցնելու հնարավորությունը, հայտնում է Մարմնամարզության ֆեդերացիան։
Հայաստանի թիմը չի մասնակցել աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որն անցկացվել է Բաքվում։
Աշխարհի գավաթի առաջին փուլն անցկացվել է փետրվարին՝ Գերմանիայում, որտեղ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նվաճել են ոսկե մեդալներ։