Ազգային ժողովում լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվել են, թե քննարկվում է արդյոք հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը։
«Այս պահին կոնկրետ որևէ որոշում չունենք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
«2024 թվականից «Զվարթնոց» օդանավակայանում ամբողջովին ծառայությունն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Նույնն իրականացվում է նաև հայ-իրանական՝ Ագարակ սահմանային հատվածում։ Մարտի 1-ից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից»,-ասել է Արմեն Աբազյանը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք այս գործընթացը կունենա շարունակություն, ԱԱԾ տնօրենը պատասխանել է. «Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»։