21 մարտի 2025 - 18:32 AMT
Երևանը միանում է «Երկրի ժամին»՝ կանջատվի փողոցների և հանրային որոշ վայրերի լուսավորությունը

Երևանը միացել է համաշխարհային բնապահպանական «Երկրի ժամ» շարժմանը՝ 1 ժամով կանջատվի փողոցների լուսավրությունը, հայտնում է քաղաքապետարանը։

Մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը»:

«Երկրի ժամ»-ը, որն աշխարհի խոշորագույն բնապահպանական շարժումներից մեկն է, արդեն միավորել է միլիոնավոր մարդկանց՝ մոլորակի պաշտպանությանը միտված լուծումներ որոնելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու գաղափարով։