22 մարտի 2025 - 14:13 AMT
Միրզոյանը Լավրովին շնորհավորել է ծննդյան առթիվ և քննարկել համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին Միրզոյանը գրել է X միկրոբլոգում։

«ՌԴ գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության գալիք ներգրավվածությունները։ Ես շնորհավորել եմ նրան ծննդյան տարեդարձի առթիվ», – գրել է Միրզոյանը։