22 մարտի 2025 - 14:27 AMT
Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն

Հայաստանի տարածքում մարտի 22-ին շրջանների մեծ մասում, իսկ 23-ին՝ միայն որոշ հատվածներում, սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում հատկապես գիշերային ժամերին տեղումները կլինեն ձյան տեսքով։

Մարտի 24-26-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է կայուն՝ առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում մարտի 22-ին և 23-ի գիշերը սպասվում է անձրև, որոշ հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, ինչպես նաև մարտի 24-26-ը, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։