24 մարտի 2025 - 10:31 AMT
Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին մարտի 24-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այդ մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։