24 մարտի 2025 - 10:58 AMT
ՀՀ–ից ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ

Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված մարդասիրական աջակցությունը արդեն հասել է Հալեպ։ Օժանդակությունը տրամադրվել է Հալեպի համայնքապետարանին:

Օգնության հանձնման պահին ներկա են եղել Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:

Մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով բացվել է Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։