Տևական հիվանդությունից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դուրս է գրել հիվանդանոցից և առաջին անգամ հանդես է եկել հանրության առջև։
Կիրակնօրյա աղոթքի խորհրդածության շրջանակում նա գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ, հայտնում է Vatican news-ը:
«Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», եղել Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։
Հռոմի պապը նաև իր ցավակցությունն է հայտնել Գազայի ռմբակոծություններից տուժածներին, շնորհակալություն հայտնել բժշկական համայնքին ու իրեն ուղղված աղոթքների համար, և միաժամանակ։
88–ամյա Ֆրանցիսկոսը 5 շաբաթ բուժվում էր հիվանդանոցում թոքաբորբից և դրա հետևանքներից։ Բժիշկները հայտարարել են, որ ստացիոնար բուժման կարիք այլևս չկա, սակայն, նրան մոտ 2 ամիս հանգիստ է պետք։