24 մարտի 2025 - 15:29 AMT
ՀՀ–ն պաշտոնապես իրավունք է ստացել ձկնամթերք արտահանել ԵՄ շուկա

Հայաստանը պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից Եվրամիության անդամ երկրներ արտահանել բարձրորակ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկների տեսակներ ու դրանցից ստացված մթերք, այդ թվում նաև ձկնկիթ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ դա երկար գործընթաց էր, հայտնում է Արմենպրեսը։

«Մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի՝ ձկնկիթի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Սա երկար գործընթաց էր․ սրա մասին ակնարկվել էր դեռ 2011 թվականին, և գործընթացը հաջողությամբ ավարտվեց»,- ասել է Հովհաննիսյանը։