ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով՝ 11:37-ին) 2.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Սպիտակից 8 կմ հյուսիս, օջախի խորությունը՝ 10 կմ։
Երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ։
Ցնցումները 3 բալ ուժգնությամբ զգացվել են Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ կոորդինատներով։