Վրաստանի հավաքականից խոշոր հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Ուրարտու» ՖԱ ակադեմիայի տնօրեն Արազ Օզբիլիսը հայտարարել է, որ այլևս չի լռելու։
«Այսքան ժամանալ լռել եմ, լռել եմ ու լռել եմ։ Բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք»,-ասել է նա իր հրապարակած կարծ տեսանյութում։
Նա հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ իր թեկնածությունն էր առաջադրել ՀՖՖ տնօրենի պաշտոնում, սակայն մերժում է ստացել՝ այն պատճառաբանությամբ, որ մենեջերի փորձ չունի։
«Ֆուտբոլից, ֆուտբոլի խաղից չեք հասկանում, դա բոլորին պարզ է, բայց դուք մենեջերի գործին էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, իրավաբանական, ֆինանսական և լրատվական մասերով։ Ամենավատն այն է, որ հույսն ու հավատն է մարում»,-ասել է նա։
Նա ասել է, որ ժամանակն է գիտակցելու և փոփոխություններ իրականացնելու։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներողություն են խն դրել։ Մելիքբեկյանն ասել է, թե եկել են այն եզրակացության, որ պատրաստ են ընդունել այս մարտահրավերը։
«Բոլորիս անունից ասում եմ՝ ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է։ Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»,- ասել է Մելիքբեկյանը։