24 մարտի 2025 - 18:32 AMT
Փաշինյան․ Իսակովի փողոցի 0.05 հա հողամասը դարձել է ՀՀ սեփականություն

Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում տեղակայված 0․05 հա մակերեսով հողատարածքը դարձել է ՀՀ սեփականություն՝ հաշտության համաձայնագրի և դատարանի որոշման արդյունքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։»,–ասվում է գրառման մեջ։