ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որն այցով Սյունիքում, X-ի իր միկրոբլոգում նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունն ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը։
Նա նշել է, որ Արաքսի ափին, Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրին մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ամբողջ երկրով մեկ։
Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,–գրել է դեսպանը։
Ավելի վաղ արված գրառմամբ դեսպանը նշել էր, որ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է: