Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը բողոքների ժամանակ բռնության ու սեփականությունը վնասելու համար: Նա ասել է, որ ընդդիմությունը, որի անդամ է Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, և հատկապես նրա առաջնորդ Օզգյուր Օզելը, պատասխանատու են տեղի ունեցածի համար, գրում է «Վեստնիկ Կավկազա»–ն։
«Մենք մտահոգությամբ հետևեցինք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կոչից հետո՝ փողոց դուրս գալու, և շուտով դրանք վերածվեցին բռնի գործողությունների: Մարգինալ կազմակերպությունների և քաղաքային ավազակների հարձակումներից վնասվածք է ստացել 123ոստիկան», – ասել է Էրդողանը:
Նա մեղադրեց կուսակցության ղեկավարությանը, այդ թվում՝ նրա նախագահին, անպատասխանատու գործողությունների մեջ, որոնց, հետևանքով ոստիկաններ են վնասվածքներ ստացել, խանութների ցուցափեղկեր են կոտրվել։ Ընդհանուր առմամբ վնասվել է միլիարդավոր լիրաների պետական սեփականության:
Էրդողանը նշել է, որ խորհրդարանի պատգամավորները կգնահատեն տեղի ունեցածը, և կազմված զեկույցները կուղարկվեն դատարան՝ հետագա դատաքննության համար:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Ստամբուլի կալանավորված և ժամանակավորապես աշխատանքից հեռացված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ հանցավոր խմբավորման ղեկավարության և կոռուպցիայի մեղադրանքով։ Նրա նկատմամբ բացված է նաև ահաբեկչության հետ կապված գործ, մասնավորապես՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով։ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։