25 մարտի 2025 - 11:07 AMT
Ուոլցը սխալմամբ The Atlantic-ի խմբագրին ավելացրել է չատում, որտեղ քննարկվում էին հարվածները հուսիթներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդատու Մայքլ Ուոլթցը սխալմամբThe Atlantic-ի խմբագիրՋեֆրի Գոլդբերգին ավելացրել է Signal մեսենջերի նամակագրությունում, որտեղ քննարկվում էին հարվածները Յեմենի շիա «Անսար Ալլահ» շարժման (հուսիթների) դիրքերին: Խմբում քննարկվում էին հարվածների նպատակները, ժամանակը և օգտագործվող զինատեսակները:

Գոլդբերգը այս պատմությունը ներկայացրել է The Atlantic ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է Theins.ru-ն:

Գոլդբերգի խոսքով՝ մարտի 11-ին նա նամակագրության հարցում է ստացել «Մայքլ Ուոլց» անունով օգտատերից: Չնայած նրան, որ նա ենթադրում էր, թե հնարավոր է՝ դա լինի կեղծ հաշիվ, նա համաձայնել է հաղորդակցություն սկսել: Երկու օր անց նրան ընդգրկել են Houthi PC small group անվամբ խմբում, որտեղ Ուոլցը գրել էր, որ ստեղծվում է խումբ, որը կարգավորելու է հուսիթների դեմ գործողությունների իրականացումը:

Հաջորդ օրերին խմբում սկսել են քննարկել հարվածների շուրջ Ուոլցի հրահանգները: «Ջեյ Դի Վենս» անունով օգտատերը քննադատել է Թրամփի որոշումը և նշել, որ նախապես պետք է դաշնակիցների հետ խորհրդակցել:

Գոլդբերգը նշել է, որ որոշ տեղեկություններ խմբում այնքան զգացնունքային էին, որ նա որոշել է չհրապարակել դրանք: Երբ հարվածները հասցվել են, ինչպես նախապես նախատեսված էր, խմբի անդամներն արտահայտել են իրենց էմոցիաները, և Ուոլցը տեղադրել է ամերիկյան դրոշի, կրակի և սեղմված ափի էմոջիներ:

Խմբում, բացի Գոլդբերգից, առկա էին նաև Ուոլցը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, արտաքին գործերի նախարար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի այլ անդամներ:

Խմբում քննարկվել էին ամբողջ գործողությունը, հարվածի ժամանակը, նպատակները և հնարավոր հետևանքները, գրում է «Կոմերսանտը»։

«Ես երբեք նախկինում չէի տեսել նման խախտում գաղտնիության մեջ։ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները կանոնավոր կերպով օգտագործում են Signal-ը՝ հիմնականում հանդիպումների նշանակման և այլ լոգիստիկ հարցերի համար։ Իհարկե, ոչ թե զգայուն ռազմական գործողությունների քննարկման համար», –ասել է Գոլդբերգը:

Գործողությունը սկսելուց հետո Գոլդբերգը դիմել է ազգային անվտանգության խորհրդին մեկնաբանություններ ստանալու համար: Խորհրդի ներկայացուցիչը հաստատել է զրույցի իսկությունը և նշել, որ այժմ ուսումնասիրում են, թե ինչպես և ինչու լրագրողը հայտնվեց այդ խմբում:

Photo. Getty Images