25 մարտի 2025 - 13:14 AMT
USAGM-ը պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհի մի մասը

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը՝ USAGM-ը պարտավորվել է փոխանցել «Ազատություն» ռադիոկայանին Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհի մի մասը՝ 7.46 միլիոն դոլարը, մարտի 1-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածի համար։ Որոշումը կայացվել է մարտի 24-ին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով դատական նիստից առաջ։

«Գործակալությունը անհապաղ քայլեր է ձեռնարկել՝ գումարը հատկացնելու համար», - նշված է USAGM-ի ուղարկած նամակում, հայտնում է «Ազատությունը»։

Գործակալությունը նշում է, որ այդ գումարը «Ազատությունն» կստանա մինչև այս ամսվա վերջ։

Դատական լսումների ընթացքում USAGM-ի շահերը ներկայացնող Արդարադատության դեպարտամենտի փաստաբան Էբիգեյլ Ստաուտը հիշեցրել է, որ գործակալությունն ու «Ազատությունը» կնքած դրամաշնորհային համաձայնագիրը գործակալությանը իրավունք է տալիս դադարեցնել այն, եթե «Ազատությունը» չկատարի պայմանագրում նշված պարտավորությունները»։

«Ազատություն» ռադիոկայանի իրավաբաններից Դեյվիդ Զիոնցը հակադարձել է, նշելով, որ «անիմաստ կլիներ», եթե Կոնգրեսը հաստատեր ֆինանսավորումը միայն այնպես, որ միայն գործակալությունները կարողանային այդ գումարները տնօրինել՝ ինչպես ցանկանան։

«Ազատություն» ռադիոկայանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում 2025-ի սեպտեմբերի 30-ին ավարտվող բյուջետային տարվա համար նախատեսված դրամաշնորհային միջոցները վերականգնելու համար։

«Ազատություն»-ը ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ դատական հայց է ներկայացրել։ Դատարանում ներկայացվել են այն փաստերը, որ «Ազատություն»-ը պահանջում է կանխել դրամաշնորհի դադարեցման փորձերը, քանի որ դա խախտում է դաշնային օրենքները, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերը վերահսկելու հարցում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հիմնադրվել է 1953 թվականին՝ որպես անկախ մեդիա կազմակերպություն, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով։

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ յոթ դաշնային գործակալությունների կրճատման վերաբերյալ։ Այդ գործակալությունների թվում էր նաև USAGM-ը։ Հրամանի հրապարակումից ժամեր անց հաղորդվեց, որ USAGM-ը դադարեցրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը՝ Կոնգրեսի կողմից տրամադրված դրամաշնորհով։ Քերի Լեյքը ստորագրել էր նամակը, որտեղ նշվում էր, որ հրամանը ներկայացվել է գործադիր տնօրենի պաշտոնակատարի կողմից։