«ՀայաՔվեի» սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած 4 ամսվա ընթացքում կորցրել է իր վարկանիշի գրեթե կեսը։
Նշվում է, որ այն ամբողջությամբ անցել է ընդդիմությանը, որը ներկայումս շատ բազմաշերտ է։
«Փաշինյանի վարկանիշը գտնվում է ցածր մակարդակի վրա, իսկ նրա դիմաց առաջանում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ունեն որոշակի տոկոսներ։ Սա, ըստ մասնագետների, խոսում է այն մասին, որ ընդդիմությունը պետք է խթանվի նոր կոնսոլիդացիաներով։
2026 թ. համապետական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում առկա է շատ լուրջ ներքաղաքական պայքար։ «ՀայաՔվե»-ի պարբերաբար անցկացվող հարցումների արդյունքները վկայում են, որ ներկայիս քաղաքական դաշտը դինամիկ է ու ծայրահեղ անհամաձայնություն պարունակող»,–ասվում է հաղորդագրության մեջ։