Իրանը և Հայաստանը քննարկել են Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, գրում է Aysor.am-ը։
«Այն կդյուրացնի բեռնափոխադրումները»,-ասել է Արաղչին:
Միրզոյանն aասել է, որ Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելու հնարավորությունները։
Երևանում տեղի կունենա նաև Արաղչիի «Բանակցությունների ուժը» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։ Հայերեն հրատարակության առաջաբանը գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Բանակցությունների ուժը» գիրքը թարգմանվել է Հայաստանում Իրանի դեսպանատան աջակցությամբ։