25 մարտի 2025 - 18:33 AMT
Աբրահամյան․ Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Բաքվի պահանջները

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ էշահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրած պահանջները, որոնք գնալով առավելխոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է, հայտնում է Aysor.am-ը։

«Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջներիհերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելունպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում:

Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով՝ հետևյալ խնդիրներն էլուծում․ առաջինը` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումըառաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ուագրեսիայի տարբեր դրսևորումներ, երկրորդը` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով՝ փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա, երրորդը` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականցված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա»,–ասել է նա։

Նրա կարծիքով՝ իրավիճակն առավել անորոշ ու վտանգավոր է դարձել։

«Նախ՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրությանը որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին։

Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել»,–ասել է պատգամավորը։

Աբրահամյանը նշել է նաև, որ թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը:

«Սա՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առ ոչինչ է դառնում»,–հայտարարել է նա։