Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատվել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի քվեարկությանը 64 կողմ ձայնով մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր դիրքորոշմամբ դեմ է արտահայտվել, իսկ «Հայաստան» խմբակցությունն չի մասնակցել քվեարկությանը, հայտնում է «Այսօրը»։
Կառավարությունն առաջարկել է օրինագծից դուրս թողնել նախաբանը՝ վերաձևակերպելով «Հայաստանը՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը։ Այն փոխարինվել է հետևյալ տարբերակով՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է` օրինագծի ընդունումը դեռևս չի նշանակում անդամակցության հայտի ներկայացում։
«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա։
Փետրվարին 12-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագիծը: