ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է սահմանին կրակոցների մասին համացանցում տարածվող տարբեր տեսանյութերին և գրառումներին՝ նշելով, որ կրակոցները ՀՀ տարածքին ուղղված չեն։
Հաշվի առնելով, որ համացանցում տարածվել են գրառումներ և տեսանյութեր՝ կապված սահմանային գոտու տարբեր հատվածների հետ՝ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվող կրակոցները ուղղված չեն Հայաստանի Հանրապետության տարածքին։
Նշվում է, որ նման իրավիճակներում նախարարությունը զերծ է մնում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություններ տարածելուց։