27 մարտի 2025 - 11:48 AMT
Բեգլարյան․ Կառավարության որոշումներն արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր են

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության կրճատման և բնակարանային ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության վերջին որոշումներին, հայտարարել է, որ դա «արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է»։

Նա հորդորել է բոլորին մասնակցել մարտի 29–ի հանրահավաքին

«ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով՝ պատրաստ չլինելով հիմնավոր կերպով քննարկել մեր ողջամիտ մտահոգություններն ու առաջարկները։

Նրանք պլանավորում են ծայրահեղ սոցիալական անկայունություն ու աղքատություն ստեղծելով՝ հարկադրել արցախցիներին ընդունել իրենց կիսատ-պռատ ու վտանգավոր լուծումները: Էլ չեմ էլ նշում մեր բռնի տեղահանման հարցում իրենց առաջնային մեղավորության և ունեցած պատասխանատվությունների մասին։

Ուստի կարևոր է, որ բոլորս մեր ձայնը բարձրացնենք առաջիկա հանրահավաքին մասնակցելով՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ և՛ ներքին սոցիալական ու իրավական, և՛ արտաքին քաղաքական հարցերը (վերադարձ, գերիներ և այլն) ներկայացնելու և լուծումներ պահանջելու նպատակով»,–ասվում է գրառման մեջ։

Բելգիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն ապրիլի 2-ին կազմակերպելու է քննարկումներ Արցախի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ։ Առաջարկված նախագիծը ներկայացվել է դաշնային պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել դը Մաեգդի նախաձեռնությամբ՝ դեռ ամիսներ առաջ: