ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ ՊապոյանըԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին՝ հայտարարել է, որդեմ է, որ էլեկտրամոբիլների համար դիլերական կազմակերպություններին տրված քվոտաները տեղաբաշխվեն անհատ ներմուծողների միջև, որոնց քվոտան վերջացել է։
2025 թվականին Հայաստանին տրվել է 8000 քվոտա, որից 5000-ն տրամադրվել է քաղաքացիներին, իսկ մնացած 3000-ը՝ դիլերներին։
Պապոյանը շեշտել է, որ 2024-ի վերջում հաստատվել են շատ հստակ և պարզ խաղի կանոններ թե՛ դիլերների, թե՛ անհատ ներմուծողների համար, և այդ շրջանակում քվոտաների հիմնական մասը տրվել է հենց անհատներին, որոնք ամբողջությամբ սպառել են դրանք, հայտնում է Auroranews.am-ը։
«Ճիշտ է, կազմակերպությունների քվոտան դեռ չի սպառվել, սակայն նրանք պայմանագրեր են կնքել իրենց քվոտաների զգալի մասով ՀՀ այլ քաղաքացիների հետ, որոնց համար պետք է մեքենաներ ներմուծեն։ Հետևաբար, ես կարծում եմ, որ խաղի կանոնները փոխելը խաղակեսին դա լավ ու ճիշտ գաղափար չէ, գործարար միջավայրրի համար շատ վնասակար երևույթ է։ Մենք կարծում ենք, որ մեր այս դիրքորշմանը պետք է մնանք մինչև վերջ»,- ասել է նա: