27 մարտի 2025 - 14:16 AMT
Jazeera Airways-ը Քուվեյթից Երևան թռիչքներ կիրականացնի

Jazeera Airways ավիաընկերությունը հունիսի 24-ից սկսած գործարկելու է նոր ուղիղ չվերթներ Քուվեյթ – Երևան – Քուվեյթ ուղղությամբ, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Նշված չվերթերն իրականացվելու են շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։