Հայաստանի ժողովրդավարական ուժերի համաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում Եվրադաշինքին և քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանին։
Նրանք կոչ են արել գյումրեցիներին իրենց քվեն տալ Եվրադաշինքին և Լևոն Բարսեղյանին։
«Մենք, Հայաստանի ժողովրդավարական ուժերի հերթական համաժողովի մասնակիցներս՝ Կարևորելով Հայաստանում տեղական ինքնակառավարման կայացումը և զարգացումը․ Դիտարկելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում կայանալիք ընտրությունները որպես Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիների ազատ կամարտահայտման, սեփական համայնքի ճակատագիրը տնօրինելու լավ հնարավորություն․
Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին Հայաստանի Հանրապետության պատմական օրենքի ընդունման խորապատկերին կարևւորելով Հայաստանում ՏԻՄ-երի կառավարումը և համայնքային զարգացումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համապատասխանության բերելու անհրաժեշտությունը․
Մերժելով նախկին քրեաօլիգարխիայի պարագլուխների և նրանց տեղական ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես՝ Գյումրիի ավագանու ընտրություններին․
Միաժամանակ գնահատելով Գյումրիում գործող իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման որակը և ձեռքբերումները որպես խիստ անբավարար․
Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններում լիակատար աջակցությունն ենք հայտնում Եվրադաշինքին և Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանին։
Կոչ ենք անում Գյումրու քաղաքացիներին իրենց քվեն տալ Եվրադաշինքին և Լևոն Բարսեղյանին, քվեաթերթիկ համար 6»,–ասվում է հայտարարության մեջ։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։