28 մարտի 2025 - 12:24 AMT
ՆԳՆ-ն մտադիր է էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն ձեռք բերել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության արդիականացման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով, հայտնում է ՆԳՆ–ն։

Պարեկային ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով, ինչով պայմանավորված դիմում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ և կարող են բավարարել հետևյալ նվազագույն պահանջներին.

  • օգտագործվող միակցիչը լինի CCS2 ձևաչափի,
  • լիցքավորիչների տեղակայումը՝ Երևան քաղաքում,
  • սարքերի յուրաքանչյուր CCS2 միակցիչ ապահովի առնվազն 80 կՎ հզորություն,
  • մատակարարը գործի կամ քարտային, կամ կենտրոնացված վճարային համակարգով։

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին, կարող են դիմել ՆԳՆ տնտեսական վարչություն: