28 մարտի 2025 - 13:05 AMT
Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակչում ելույթ կունենա 5–րդը

Հայաստանը ներկայացնող Պարգը (Պարգև Վարդանյան) «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում մայիսի 15-ին ելույթ կունենա 5-րդ համարի ներքո, հայտնում է Արմենպրեսը։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում գտնվող St. Jacobshalle արենայում՝ մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 17-ին։

Պարգը բեմ է դուրս գալու Survivor երգով։

Շվեյցարիան այս տարվա «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու հնարավորությունը ձեռք է բերել 2024 թվականին՝ Նեմոյի հաղթանակից հետո։