29 մարտի 2025 - 12:52 AMT
Ադելիա Պետրոսյանը՝ ՌԴ ամենաշատ վաստակած գեղասահորդների 5-յակում է

Forbes հանդեսը հրապարակել է 2025 թվականի մրցաշրջանում Ռուսաստանում ամենաշատ եկամուտ ստացած գեղասահորդների վարկանիշը, որում ընդգրկվել է նաև հայազգի Ադելիա Պետրոսյանը։

2025 թվականի գեղասահքի մրցաշրջանը պաշտոնապես ավարտվել է մարտի 23–ին։

Էթերի Տուտբերիձեի թիմի անդամ 18–ամյա Ադելիա Պետրոսյանը մրցաշրջանն ավարտել է ավելի վաղ, վնասվածքի հետևանքով՝ բաց թողնելով մի քանի մրցաշար, այդ թվում՝ «Առաջին ալիքի գավաթը» և «Ռուսական մարտահրավերը»։

Այնուամենայնիվ, չնայած դրան, Ադելիան 2025 թվականին վաստակել է 5․8 միլիոն ռուբլի և այս ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Ռուսաստանի գեղասահորդների շրջանում։

Թեև ռուս գեղասահորդները 2022-ից չեն մասնակցում միջազգային մրցաշարերի, մարզաձևի ֆեդերացիան կազմակերպում է կոմերցիոն մրցումներ՝ փոխարինելով միջազգային առաջնությունների բացակայությունը։