29 մարտի 2025 - 13:03 AMT
Մարտի 19-25-ը Երևանի որոշ շրջաններում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի շեմը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոնը ներկայացրել է 2024 թվականի մարտի 19-25-ը Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության տվյալները։

Ըստ հրապարակված տվյալների՝ մայրաքաղաքի չորս վարչական շրջաններում արձանագրվել է փոշու պարունակության գերազանցում սահմանված թույլատրելի կոնցենտրացիաների համեմատ։

◾️ Կենտրոն վարչական շրջանում ցուցանիշները բարձր են մնացել ամբողջ շաբաթվա ընթացքում։

◾️ Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գրանցվել է նույն պատկեր։

◾️ Շենգավիթ վարչական շրջանում փոշու բարձր մակարդակ արձանագրվել է մարտի 21-ին։

◾️ Արաբկիրում՝ մարտի 19-ին։

Նույն ժամանակահատվածում ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունը մթնոլորտում սահմանային թույլատրելի մակարդակները չի գերազանցել։