29 մարտի 2025 - 13:26 AMT
«Արարատ-Արմենիան» սկզբունքային խաղում հաղթել է «Փյունիկին»

«Արարատ-Արմենիա»-ն վճռական խաղում հաղթել է «Փյունիկին»՝ բարդ պայքարում գրանցելով 3:2 հաշվով հաղթանակ:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում` «Փյունիկ»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Նախ աչքի ընկավ Մալաքյանը, հետո էլ Վարեյկան, հայտնում է Արմենպրեսը։

Մինչ ընդմիջումը` «Արարատ-Արմենիան» կրճատեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Շաղոյանը: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունը, այլև առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերը խփեցին Օկանսին ու Նուբիսին:

Այս տուրից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Արարատ-Արմենիան»` 3-րդը: