29 մարտի 2025 - 14:08 AMT
ՆԳՆ շրջիկ գրասենյակները մարտի 30-ին կլինեն Գյումրիում և Փարաքարում

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։

Ծառայություններն մատուցվելու են ժամը 08։00-ից մինչև 20։00-ն՝ հետևյալ վայրերում.

Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,

Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։

Ըստ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ նույն օրը, ժամը 08։00-ից 20։00-ն, գործելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները՝

Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17),

Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1),

Գյումրի 3 (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ),

Վաղարշապատ (հասցե՝ Կամոյի փողոց, 15 շենք):