«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արցախցիների սոցիալական խնդիրներին, գրել է, որ այդ հարցում կառավարության խայտառակ դիրքորոշումը տրամաբանական է:
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է։
«Այս մարդիկ նույն անգործությունն են դրսևորել Արցախի շրջափակման ժամանակ, Արցախի վրա ռազմական ագրեսիայի, Արցախի հայաթափման ժամանակ։
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է և միակ լուծումը հայանպաստ իշխանությունների ձևավորումն է»,–ասվում է գրառման մեջ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին ապրիլի 3–ին կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել են, որ վերադարձ «40+10» աջակցության ծրագրին չի նախատեսվում։ Քննարկումից հետո խորհրդի ներկայացուցիչները ընդգծել են, որ պայքարը շարունակելու են, քանի որ «40+10-ն այլընտրանք չունի»։