ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթը ենթակայության կարգով փոխանցվել է Քննչական կոմիտեին։
ՔԿ-ն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Արմեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը 2018-2022 թվականը։ 2022 թվականի հունվարի 23-ին նա հրաժարական է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ նախագահական ինստիտուտը զուրկ է անհրաժեշտ լիազորություններից՝ արդյունավետ ներգործելու երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա։
Հաջորդ օրը «http://Hetq.am »-ը հրապարակել է նյութ, ըստ որի Սարգսյանը նախագահ դառնալուց առաջ եղել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացի։ Այդ քաղաքացիության առկայությունը, ըստ հրապարակման, նրան զրկել է նախագահի պաշտոնում ընտրվելու իրավունքից։ Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է ներդրումային ծրագրի շրջանակում՝ mwt 500 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարելու դիմաց։