Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։