4 ապրիլի 2025 - 15:59 AMT
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Նախորդ տարիներին ձևավորված ավանդույթին համաձայն՝ այս տարի նույնպես բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան միանալու երթին որպեսջահակիր, հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան” երիտասարդական միությունը։

Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։

«Դար և տաս տարի հայի պայքարը չի դադարել, թշնամու նպատակը նույնն է, մեր նպատակն անփոփոխ՝ ճանաչում, դատապարտում, հատուցում»,–ասվում է հաղորդագրության մեջ։